«Հոբբիթ 2»-ի վիշապը կուղեկցի նոր զելանդական Boeing ինքնաթիռին (վիդեո)

hobbit

Air New Zealand ավիաընկերությունը ներկայացրել է «Հոբբիթ 2» ֆիլմի հերոս Սմաուգ վիշապի պատկերով ինքնաթիռ: 54 մետր ձգվող այս կենդանին պատկերված է Boeing 777-300-ի երկու կողմում: Այսօր այն կկատարի իր առաջին թռիչքը՝ Նոր Զելանդիայից Լոս Անջելես:

Սմաուգին պատրաստել է Weta Digital ընկերությունը, որը զբաղվում է «Հոբբիթ» ֆիլմի վիզուալ էֆեկտներով: Դիտենք, թե ինչպես է ընթացել այդ գործընթացը:

Air New Zealand-ը խոստացել է, որ Սմաուգի պատկերը մեկ տարի կուղեկցի ինքնաթիռին՝ մինչև տրիլոգիայի վերջին մասի պրեմիերայի օրը:

Նշենք, որ ավիաընկերության և ֆիլմի ռեժիսոր Պիտեր Ջեքսոնի համագործակցությունն առաջին անգամ չէ: Ավելի վաղ, Air New Zealand ինքնաթիռներն ուղեկցվել են «Հոբբիթ»-ի այլ և «Մատանիների տիրակալը» ֆիլմի հերոսներով:

Հիշենք, որ «Հոբբիթ 2» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա 2013թ. դեկտեմբերի 13-ին:

Աղբյուրը՝ hollywoodreporter.com