«Սև ուրբաթ»-ն ԱՄՆ-ում ռեկորդային էր

ԱՄՆ-ում ամենամյա մեծ զեղչերի օրը՝ «Սև ուրբաթ»-ին օնլայն վաճառքները հասել են մոտ 1.2մլրդ. դոլարի և սա միայն անհատական համակարգիչների և լապտոպերի վաճառքից: Այս մասին հայտնում է վերլուծական ընկերություն ComScore-ը:

Ըստ ComScore-ի, «Սև ուրբաթը» բոլոր օնլայն խանութների համար մեծ շոփինգի օր էր, և տարվա առաջին 1մլրդ. դոլարի օրն էր: Ընկերությունը նշում է, որ 2013-ի «Սև ուրբաթ»-յան գնումներն աճեցին 15%-ով՝ համեմատած նախորդ տարվա հետ:

Black Friday

Իսկ ընդհանուր առմամբ, նոյեմբեր ամսին ԱՄՆ-ի օնլայն խանութներից կատարվել է 20.574 մլրդ. դոլարի գնում:

ComScore-ի տվյալներով, այս տոներին ռեկորդային 66մլն. ամերիկացի կատարել են օնլայն գնումներ և ամենից շատ գնումները կատարվել են օնլայն խանութ Amazon-ից: 2-րդ տեղում eBay-ն է, որին հաջորդում են Walmart-ը, BestBuy-ը և Target-ը:

Աղբյուրը՝ thenextweb.com