«ՎԿոնտակե»-ն թարմացրել է իր Android-հավելվածը

android vkontakte«ՎԿոնտակե» սոցցանցը թարմացրել է Android-ի համար նախատեսված հավելվածը, մինչդեռ iOS7 հավելվածը դեռ ուշանում է: Այս մասին հաղորդում է «ՎԿոնտակե» Live պաշտոնական էջը:

3.3 նոր տարբերակը կարելի է արդեն բեռնել Google Play-ից: Ընդ որում՝ այն հասանելի է նաև վերջին տարբերակի Android-ի՝ 4.4 KitKat-ի համար: Բեռնվող ֆայլի ծավալը 9 մբ է։ Թարմացված հավելվածում կատարելագործված է ծանուցումների համակարգը, որը թույլ է տալիս ընտրել՝ որոնք ստանալ, որոնք ոչ։ Կարելի է նաև ընտրել «Չանհանգստացնել» ռեժիմի ժամը։

Հավելվածում ավելացվել է նաև մեկնաբանությունները խմբագրելու հնարավորություն։ Ինչպես հաղորդել է սոցցանցի հիմնադիր Պավել Դուրովը,  «ՎԿոնտակե»-ի Android-հավելվածից օրական օգտվում է 14 մլն մարդ։

Աղբյուրը՝ digit.ru