Facebook-ի և «Օդնոկլասնիկի»-ի օգտագործողները՝ հաքերային հարձակման զոհ

facebook hackedԿիբերանվտանգությամբ զբաղվող ամերիկյան Trustwave ընկերության աշխատակիցները հայտնաբերել են հաքերային սերվեր, որում պահպանվում էին աշխարհի խոշոր սոցցանցերի մոտ 2մլն. օգտագործողների տվյալներ՝ անունները և գաղտնաբառերը:

CNNMoney հեռուստաալիքի տվյալներով, մասնագետները սերվերը հայտնաբերել են դեռևս նոյեմբերի 24-ին: Բոլոր տվյալները հափշտակվել են վնասակար ծրագրերի միջոցով, որոնք տեղադրվել են օգտագործողների համակարգիչներում: Արդյունքում, հաքերների ձեռքում են հայտնվել 318 000 Facebook օգտագործողների տվյալներ, 70 000 Gmail-ի և YouTube-ի, 22 000 Twitter-ի, ինչպես նաև 9000 ռուսական «Օդնոկլասնիկի» սոցցանցի օգտագործողների տվյալներ:

«Հայտնի չէ, թե արդյո՞ք հաքերները հասցրել են օգտագործել այս տվյալները, սակայն հնարավոր է, որ արդեն հասցրել են»,- նշել է Trustwave ընկերության աշխատակիցը CNNMoney-ի հետ հարցազրույցում:

Աղբյուրը՝ money.cnn.com