Microsoft-ը մշակում է «խելացի» կրծկալ

Microsoft braMicrosoft Research գիտահետազոտական կենտրոնի մասնագետներն աշխատում են մի հետաքրքիր նախագծի վրա: Խոսքը սենսորների միջոցով կնոջ էմոցիոնալ վիճակին հետևելն է և ստացված ինֆորմացիան EmoTree բջջային հավելվածում օգտագործելը: Այսպես, սթրեսի դեպքում բջջային հեռախոսը կօգնի հանգստանալ՝ առաջարկելով տարբեր վարժություններ, այդ թվում՝ շնչառական գիմնաստիկա:

Կնոջ ինքնազգացողության մասին ինֆորմացիան ցույց կտա, թե ում հետ է նա ավելի երջանիկ, որ աշխատանքում է ավելի լավ իրեն դրսևորում, որ հանգիստն է ամենից լավ ազդեցություն թողնում և այլն:

Հավելվածը թույլ է տալիս նաև վարել սննդի օրագիր. ամեն անգամ ուտելուց առաջ բավական է նշել՝ «չափից դուրս մեծ չափաբաժին» կամ «նորմալ չափաբաժին», «առողջ» կամ «անառողջ սնունդ»:

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ գիտնականները որոշել են սենսորները տեղադրել կնոջ կրծկալի մեջ, որը մոտ է սրտին և հնարավորություն կտա չափել սրտի աշխատանքը: Սենսորները բավական փոքր են, այնպես որ չեն նկատվի: Համակարգի թեստավորումը ցույց է տվել, որ սենսորները 75% ճշտությամբ կարողանում են «բացահայտել» կնոջ հոգեվիճակը:

Աղբյուրը՝ cs.rochester.edu