Շուտով կթողարկվի Cut the Rope 2 խաղը

Շուտով կթողարկվի Cut the Rope 2 խաղը

cut-the-rope-2Zeptolab ընկերությունը դեկտեմբերի 19-ին կթողարկի ճանաչված հիթային բջջային խաղ Cut the Rope-ի շարունակությունը՝ 2-րդ մասը: Այս մասին ընկերության ներկայացուցիչները հայտնել են Մոսկվայում անցկացվող TechCrunch կոնֆերանսի ժամանակ:

ZeptoLab-ն ավելի վաղ թողարկել էր Cut the Rope, Cut the Rope: Time Travel և Cut the Rope Experiments խաղերը, որոնց ներբեռնումների քանակը գերազանցել է 400մլն-ը:

Cut the Rope 2 նոր խաղը հասանելի է լինելու էքսկլուզիվ միայն iOS սարքերին: Խաղի արժեքը սկզբանական շրջանում որպես ակցիա կազմելու է 0,99 դոլար:

Նախագծողների խոսքով, նոր խաղի սյուժեի համաձայն, գլխավոր հերոս Օմ-Նոմը ստիպված է լինելու վերականգնել իր վիրտուալ քաղցրավենիքների հավաքածուն, որոնք գողացվել են չարագործ հերոսների՝ սարդերի կողմից:

Cut the Rope-ը բջջային ամենահաջող խաղերից մեկն է: 2013թ. սեպտեմբերին ընկերությունը հայտնեց, որ խաղն ամսական ունի ավելի քան 60մլն. օգտագործող:

Աղբյուրը՝ digit.ru

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր