«Օդնոկլասնիկի» սոցցանցում բացվել է անվճար կինոթատրոն

«Օդնոկլասնիկի» սոցցանցում բացվել է անվճար կինոթատրոն

odnoklassniki video channels«Օդնոկլասնիկի» սոցցանցը գործարկել է օնլայն կինոթատրոն, որտեղ կարելի է անվճար դիտել օրենքի թույլատրությամբ տեղադրված ֆիլմեր: Այս մասին լրագրողներին հաղորդել է սոցցանցի մամուլի խոսնակ Իլյա Գրաբովսկին:

Անվճար ֆիլմերի ցանկում տեղ են գտել մի շարք ռուսական ու արտասահմանյան ֆիլմեր: Ենթադրվում է, որ օնլայն կինոթատրոնի շահույթը կապահովեն տեսագովազդները, որոնք կտեղադրվեն Gazprom-Media Digital ընկերության կողմից:

«Այսօր օգտագործողները կարող են դիտել ավելի քան 30 սերիալներ ու շոուներ, ընդհանուր առմամբ՝ 10 հազար սերիա, սակայն այս թիվն օրեցօր աճում է, որպեսզի օգտագործողները միշտ որևէ նոր բան ունենան դիտելու»,-ասել է Mail.Ru Group-ի փոխնախագահ Իլյա Շիրոկովը:

Սոցցանցի տվյալներով՝ կայքում տեսանյութերի դիտումը նախորդ տարվա հետ համեմատած 2013թ. աճել է 190%-ով, իսկ «Վիդեո» ծառայության ամսական օգտագործողների թիվը կազմում է 36 միլիոն:

Աղբյուրը՝ Digit.ru

Բաժիններ: Սոցցանցեր