Gx՝ նոր սմարթֆոն-հիբրիդ LG-ից

LG gx

LG ընկերությունը Հարավային Կորեայում ներկայացրել է սմարթֆոն-ֆաբլետ Gx-ը: Այն ունի 5.5դյույմ Full HD IPS-էկրան, աշխատում է Qualcomm Snapdragon 600 պրոցեսորով:

Սմարթֆոնը հագեցած է 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 32Գբ ներկառուցված հիշողությամբ, 13Մպ հիմնական ֆոտոխցիկով և 3140մԱ/Ժ հզորությամբ մարտկոցով: Այն իր տեխնիկական բնութագրով համարվում է  LG Optimus G Pro մոդելի նմանակը:

LG Gx-ն ունի նաև Wi-Fi, Bluetooth 4.0, NFC և LTE: Ֆաբլետի ծրագրային ֆունկցիաները իրականացված են G2 սմարթֆոնի պես: Ապաարգելափակման էկրանի վրա կարելի է դիտել եղանակը և ժամը կամ այլ հավելյալ ինֆորմացիա: Սմարթֆոնը կարելի է օգտագործել նաև որպես LG հեռուստացույցների հեռակառավարման վահանակ:

Ֆաբլետի վաճառքը կմեկնարկի 2014թ. հունվարին 840 դոլար արժողությամբ:

Աղբյուրը՝ GSMArena.com