Ինչպիսի՞ն կարող է լինել Apple հեռուստացույցի ինտերֆեյսը (կոնցեպտ)

Լուրերն այն մասին, որ Apple-ը նախագծում է սեփական հեռուստացույցը այնքան շատ են, որ կասկած չկա, որ շուտով այն կդառնա իրականություն: Գրաֆիկ դիզայներների և կոնցեպտների սիրահարների համար նման լուրերը ստեղծագործելու նոր կոչ է:

Ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը դիզայներ Էնդրյու Ամբրոսինոյի նախագծած կոնցեպտը՝ ոչ թե սարքի արտաքին տեսքի, այլև Apple հեռուստացույցի ինտերֆեյսի:

Որպես հեռուստացույցի օրինակ, նա ընտրել է Samsung-ի արտադրության սարք և սկսել է ստեղծագործել: