Երևանում կանցկացվի Հեքըթոն[ՅԱՆ]Թռիչք 2013 մրցույթը

Hackathon - micԴեկտեմբերի 21-22-ը Զվարթնոց միջազգային օդանավակայանում կանցկացվի 3-րդ Հեքըթոն[ՅԱՆ] նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը: Այս տարի այն կոչվում է  Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013:

Մրցույթի կազմակերպիչներն են Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրութան ակումբը, Զվարթնոց միջազգային օդանավակայանը՝  Մայքրոսոֆթ ընկերության, Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ:

Այս անգամ ևս Հեքըթոն[ՅԱՆ]-ի  նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն, որտեղ  թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):

Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ը կրում է «Թռիչք» խորագիրը,  քանի որ հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց այստեղից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը: Մրցույթի հաղթողը կստանա 1.000.000 ՀՀԴ և այլ արժեքավոր մրցանակներ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային հայտը՝ [email protected] էլ. հասցեին: Այսօր մրցույթի գրանցման վերջին օրն է: