Facebook-ում հայտնվել է նոր կոճակ՝ «Donate now»

Ֆեյսբուք սոցիալական ցանցում հայտնվել է «Donate now» կոճակ: Ինչպես հաղորդում է  The Los Angeles Times -ը, կոճակը կտեղադրվի բարեգործական կազմակերպությունների էջերում և գրառումներում:

Ներկայումս «Donate now» կոճակ ստացել են Կարմիր խաչի, Ամերիկյան ուռուցքաբանական ընկերության և Water.org-ի էջերը: Այն բարեգործական ընկերությունները, որոնք ցանկանում են ստանալ այս կոճակը, կարող են լրացնել Facebook-ի հարցաթերթիկը:

Կոճակի օգնությամբ սոցցանցի օգտագործողները կարող են նվիրաբերել $10, $25, $100 կամ $250 դոլար:

Աղբյուրը՝ Mashable.com