Orange-ը գործարկել է փաթեթ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար

Orange-ը գործարկել է փաթեթ Հայաստանում բնակվող սիրիահայերի համար

Այսօրվանից Orange-ը Հայաստանում բնակվող սիրիահայերին հնարավորություն է տալիս Սիրիայում բնակվող իրենց բարեկամների ու ընկերների հետ կապի մեջ լինել մատչելի սակագնով, քանի որ վերջիններս կարող են ձեռք բերել Սիրիա զանգահարելու 15 րոպե տևողությամբ րոպեների փաթեթներ ընդամենը 1000 դրամով: Րոպեների փաթեթներ ձեռք բերելիս բաժանորդները րոպեի համար միջինում 30%-ով պակաս կվճարեն: Այս մասին տեղեկացնում են Օրանժի մամուլի ծառայությունից:

«Մենք շատ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք օգնել այժմ Հայաստանում բնակվող և երբեմն դժվար իրավիճակում գտնվող սիրիահայերին զանգահարել Սիրիայում գտնվող իրենց մտերիմներին մատչելի սակագնով: Մենք գիտենք, թե նրանց համար որքան կարևոր է կապի մեջ լինել իրենց ընկերների ու ընտանիքների հետ, նորություններ ստանալ նրանցից: Ավելին, սա ոչ թե ժամանակավոր լուծում է, այլ մշտական առաջարկ», ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները կարող են փաթեթն ակտիվացնել՝ հավաքելով *111*34# հեռախոսի էկրանին կամ ուղիղ իրենց սմարթֆոնից՝ “My Orange” բջջային հավելվածի միջոցով: Փաթեթում ներառված րոպեները կարող են օգտագործվել ակտիվացնելուց հետո 15 օրվա ընթացքում: