Overgram՝ ավելացրու տեքստ քո լուսանկարի վրա

OvergramInstagram ֆոտոծառայությունն արդեն վաղուց ճանաչված և սիրված է ողջ աշխարհում: Որքան էլ Instagram նախագծողների թիմն աշխատում է իր արտադրանքը բարելավելու շուրջ, այնուամենայնիվ, որոշ հնարավորությունների պակաս կա:

Դրանցից մեկը մեդիակոնտենտի՝ նկարների և վիդեոների փոխանակումն էր օգտագործողների միջև: Այս ֆունկցիան վերջապես հայտվեց Instagram-ում: Սակայն ֆոտոծառայությունում բացակայում է օրինակ՝ լուսանկարների վրա տեքստեր մուտքագրելու հնարավորությունը:

Այս հարցում ձեզ օգնության է գալիս Overgram անունով հավելվածը: Այն հասանելի է App Store-ում ամվճար: Այն հնարավորություն է տալիս լուսանկարի վրա մուտքագրել ցանկացած տեքստ և անմիջապես հավելվածից լուսանկարը տեղափոխել Instagram՝ խմբագրելու և հրապարակելու: Բոլոր նրանք, ովքեր սիրում են հավաքել իրենց լուսանկարների համար բազմաթիվ «Like»-եր, միանշանակ, կհավանեն այս հավելվածը:

overgram interface 03

Աղբյուրը՝ appleinsider.ru