Համացանցում հայտնվել է HTC One 2-ի լուսանկար

HTC One 2 -image2014թ. սկզբում սպասվում է միանգամից մի քանի դրոշակակիր սմարթֆոնների թողարկում: Դրանց թվում են Samsung-ի Galaxy S5-ը, HTC ընկերության դրոշակակիր One-ի հաջորդ սերունդը և այլն: Համացանցում՝ Weibo սոցցանցում հայտնվել է լուսանկար, որում՝ հրապարակողի պնդմամբ, պատկերված է HTC One 2 սմարթֆոնի եռաչափ տպագրությամբ պատրաստված մակետը:

Լուսանկարում սմարթֆոնի մակետի կողքին համեմատության համար դրված է iPhone 5c-ն: Դատելով լուսանկարից, նոր HTC One-ը քիչ է տարբերվում արտաքնապես իր նախորդ սերնդից: Կարծես թե միայն էկրանն է մեծացել՝ 4.7 դյույմից 5 դյույմ:

Նշենք, որ օնլայն մամուլում շրջանառվող լուրերն ասում են, որ նոր դրոշակակիրը հագեցած է լինելու Qualcomm Snapdragon 800 կամ 805 պրոցեսորով, 4Մպ ֆոտոխցիկով, 16Գբ ներկառուցված հիշողությամբ և հնարավորություն է ունենալու ցուցադրել տեսանյութ 4K ֆորմատով, ինչը կարող է լուրջ մարքետինգային քայլ լինել թայվանական ընկերության կողմից:

HTC One 2 -image 02

Նոր դրոշակակրի շնորհանդեսն ակնկալվում է 2014-ի փետրվարին՝ Mobile World Congress ցուցահանդեսի շրջանակում՝ Բարսելոնայում:

Աղբյուրը՝ slashgear.com