Հրապարակվել է աշխարհում ամենաշատ լուսանկարվող վայրերի քարտեզը

Sightsmap.com կայքը հրապարակել է աշխարհում ամենաշատ լուսանկարվող վայրերի քարտեզը: Պոպուլյար վայրերի վիզուալիզացիան կատարվել է Google-ին պատկանող Panoramio ծառայության շնորհիվ:

maps

Ըստ քարտեզում առկա գույների, կարելի է հասկանալ, թե ո՞ր վայրերում են ամենից շատ լուսանկարում: Մոխրագույն հատվածներում մարդիկ գրեթե չեն լուսանկարում: Կարմիր գույնով նշված վայրերում զգալիորեն շատ են լուսանկարում: Իսկ լուսանկարչության էպիկենտրոնը դեղին գույնով նշված վայրերն են:

Եվ այսպես, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Երկրի ամենապոպուլյար լուսանկարման վայրը Կենտրոնական Եվրոպան է: