Liquid Z5՝ նոր սմարթֆոն Acer-ից (CES 2014)

Acer Liquid Z5

Acer ընկերությունը ներկայացրել է նոր 5 դյույմ անկյունագիծ էկրանով Android սմարթֆոն՝ Liquid Z5-ը:

Սարքն աշխատում է երկմիջուկ MediaTek MT6572 պրոցեսորով՝ 1,3ԳՀց հաճախականությամբ,  512Մբ օպերատիվ հիշողությամբ, 4Գբ ներկառուցված հիշողությամբ, VGA դիմային ֆոտոխցիկով, և հիմնական 5Մպ խցիկով:

Այն համատեղելի է HSPA, Bluetooth, Wi-Fi, GPS  անլար տեխնոլոգիաների հետ, ինչպես նաև աշխատում է երկու SIM-քարտով, ունի ներկառուցված FM-ռադիո: Acer Liquid Z5-ն աշխատում է Android 4.2.2 Jelly Bean ՕՀ-ով՝ բրենդային Acer Float ինտերֆեյսով: Սարքի չափսերն են՝ 145,5 x 73,5 x 8,8 մմ, քաշը՝ 147գր: Սարքի վաճառքը մեկնարկելու է հունվարին Եվրոպայում 169 եվրո արժեքով: Այն հասանելի է երկու գույնով՝ սպիտակ և մոխրագույն:

Աղբյուրը՝ acer.co.uk