Sony-ն ներկայացրել է ջրակայուն թևնոց SmartBand-ը (CES 2014)

Sony Mobile ընկերությունը CES 2014 ամենամյա տեխնոլոգիական խոշոր ցուցահանդեսին բացի մինի-դրոշակակիր Xperia Z1 Compact սմարթֆոնից ներկայացրել է նաև Xperia սմարթֆոնների շարքը լրացնող SmartWear սարքերի շարքը և նոր հավելված Lifelog-ը:

Այս շարքում տեղ է գտել թևնոց SmartBand SWR10-ը: Արտադրողի խոսքով, SmartBand-ը հնարավորություն կտա լայնացնել առօրյայում ընթացող իրադարձությունների կառավարումը՝ ձայնագրելով օրվա ընթացքում կատարվող գործունեությունը և ցուցադրելով դրանք Sony Lifelog հավելվածում:

Sony Smartband

Այն ցույց կտա, թե ինչով եք զբաղվել օրվա ընթացքում, կօգնի ավելի օպտիմալ կառավարել և կազմակերպել Ձեր ժամանակը և պլանավորել ապագա անելիքները:

SmartBand-ը հագեցած է Sony Core սենսորով: Այն միանում է սմարթֆոնին անլար Bluetooth տեխնոլոգիայի շնորհիվ և մեկ լիցքավորմամբ աշխատում է մինչև 5 օր: Լիցքավորում թևնոցը ստանում է micro-USB լարով: Սարքն ամբողջապես ջրակայուն է:

Հավելյալ մանրամասներ սարքի և SmartWear կոնցեպցիայի մասին Sony ընկերությունը առայժմ չի տարածում:

Աղբյուրը՝ sonymobile.com