Samsung-ը նախագծում է նոր բրենդային Android ինտերֆեյս

@evleaks ռեսուրսը հրապարակել է սքրինշոթեր, որոնք, աղբյուրի պնդմամբ հանդիսանում են Samsung ընկերության բրենդային նոր ինտերֆեյսը Android-ի համար: Նշենք որ մինչ այժմ հարավկորեական ընկերության սարքերն աշխատում են TouchWiz ինտերֆեյսով:

samsung-new interface

Սքրինշոթերից ելնելով՝ կարելի է ենթադրել, որ ընկերությունը կատարել է Android-ի արտաքին տեսքի էսթետիկ փոփոխություններ: Ընդհանուր առմամբ, էլեմենտներն ավելի բարակ են, պակասել են ստվերները և փոքրացել տառաչափերը:

Իհարկե, այս լուսանկարները կարող են ընդամենը գալիք նոր ինտերֆեյսի սևագրեր լինել կամ ամբողջոցին հորինված լինել: Նշենք, որ Samsung-ի երկրպագուներն անհամբերությամբ սպասում են նոր ֆլագմանին՝ Galaxy S5-ին և չի բացառվում, որ նոր սմարթֆոնը կուրախացնի երկրպագուներին նաև նոր բրենդային վերափոխված ինտերֆեյսով: