«Համաշխարհային պատերազմ Զ» ֆիլմը դարձել է բջջային խաղ

2013թ. թողարկված ճանաչված «Համաշխարհային պատերազմ Զ» ֆիլմի սյուժեի հիման վրա թողարկվել է iOS և Android խաղ: Հիշենք, որ ֆիլմում գլխավոր հերոսը, որին մարմնավորում էր դերասան Բրեդ Փիթը հայտնվել էր զոմբի դարձած մարդկանց էպիդեմիայի կենտրոնում և մենակ փորձում էր պայքարել նրանց դեմ:

Նույնպես էլ խաղում, խաղացողը պետք է ամեն կերպ պայքարի՝ կենդանի մնալու համար և փորձի ոչնչացնել հնարավորինս շատ թշնամիներ: Խաղի ընթացքում հնարավոր է օգտագործել տարբեր զենքեր:

World Z game 02

World Z game

World Z game 03

Խաղը պատրաստել է Phosphor Games-ը՝  Paramount Pictures-ի պատվերով: App Store-ում «Համաշխարհային պատերազմ Զ»-ը դարձել է անվճար ներբեռնման համար: