Ինչպես առաջին օգնություն հասցնել Ձեր iPhone-ին

Շատերի հետ է պատահում, երբ հանկարծակի iPhone սմարթֆոնն ընկնում է հատակին կամ ավելի վատ՝ ջրի մեջ: Անգամ ամենազգույշ օգտագործողների հետ նման դեպքեր պատահում են: Դրանց հետևանքով iPhone-ները կարող են ստանալ տարբեր տեսակի վնասվածքներ: Մինչ սմարթֆոնը սարքող-վարպետի մոտ տանելը՝ կարող եք առաջին օգնություն հասցնել Ձեր iPhone-ին ինքնուրույն:

Ապակու վնասվածք

iPhone-ը բավական ամուր սարք է, սակայն պատահում են դեպքեր, երբ անհաջող վայրէջքի արդյունքում, կոտրվում է սմարթֆոնի ապակին: Իհարկե, եթե ապակին վնասված է և Ձեզ հիշեցնում է սարդոստայն, նշանակում է բացի ապակուց վնասվել է նաև էկրան: Նման դեպքերում Դուք անմիջապես պետք է գնաք սերվիս-կենտրոն: Նման մասի փոփոխումը մատչելի հաճույք չէ, հատկապես եթե դուք օգտագործում եք iPhone-ի նոր մոդել:

Iphone damaged

Իսկ եթե Ձեր iPhone-ը թեթևակի վնասվածք է ստացել, կարող եք տնային պայմաններում նորոգում կատարել: Անհրաժեշտ է ատամի մածուկ կամ սոդա: Եթե ապակին թեթև ճաք ունի կամ թեթևակի հերձվել է, առանձնացրեք այդ մասերը ընդհանուր սմարթֆոնից, ապա ատամի մածուկը քսեք վնասված մակերեսին: Եթե Ձեզ, այնուամենայնիվ, նյարդայնացնում է ապակու ճաքը, խառնեք սոդան 2/1 ջրով՝ դարձնելով այն հաստ մածուկի աստիճանի: Ապա վերցրեք կտոր, թաթախեք այն մածուկով և մաքրեք վնասված մասը՝ ձեռքի կլոր շարժումներով վնասված մասի վրա: Այս կերպ Ձեր iPhone-ի ապակին հղկվում է:

Խոնավության ներքաշում

iPhone-ը Ձեզ հետ է ամենուրեք: Կան մարդիկ, որ անգամ ցնցուղ ընդունելուց են այն օգտագործում, ինչի արդյունքում շատ հեշտ սմարթֆոնը կարող է խոնավություն քաշել կամ թրջվել: Սա ամենավատ բանն է, որ կարող է պատահել Ձեր iPhone-ի հետ:

Այս պարագայում, պետք է անջատել հեռախոսը, առանձնացնել ետնային կաղապարը, մարտկոցը և արագորեն հասցնել դրանք սերվիս-կենտրոն: Սակայն կրկին կարելի է տնային պայմաններում առաջին օգնություն հասցնել iPhone-ին:

Rice iphone

Եթե ջուր կամ թեյ կամ այլ հեղուկ եք թափել iPhone-ին, ապա առաջին հերթին մաքրեք աուդիոբնիկը, լիցքավորման բնիկը՝ օգտագործելով ատամի խոզանակ և սպիրտ: Անցքերը մաքրելուց հետո չորացրեք դրանք մազի հարդարիչով: Եթե Ձեր iPhone-ը գետն է ընկել կամ այլ կերպ ասած ամբողջությամբ թրջվել է, այս դեպքում Ձեզ կօգնի սովորական բրինձը: Անջատեք սմարթֆոնը և այն մցրեք բրնձի մեջ երկար ժամանակով՝ մինչև 1 շաբաթ: Բրինձը քաշում է խոնավությունը և Ձեր սմարթֆոնը սկսում է աշխատել:

Ձայնի բացակայություն

Եթե Ձեր սարքը կորցրել է ձայնը և դուք զրուցելիս չեք լսում զրուցակցի ձայնը, հնարավոր է միակցիչի կարճ միացում է եղել կամ նման այլ խնդիր կա: Ամենասովորական առաջին օգնությունն այս դեպքում բնիկների մաքրումն է՝ ատամի խոզանակի միջոցով: Եթե այս մեթոդը չի օգնում, փորձեք մազի հարդարիչով չորացնել ոչ միայն 3.5մմ բնիկը, այլ նաև Lightning բնիկը:

Iphone slots

Սև էկրան

Ամանատարածված խնդիրը iPhone-ներում հանդիպող սև էկրանն է: Ամբողջությամբ սմարթֆոնը ծանրաբեռնելիս (լուսանկարում, պանորամա, զանգ, ինտերնետ և այլն), ցավոք, սմարթֆոնի երկմիջուկ պրոցեսորը կարող է չդիմանալ և նման դեպքերում կախվել՝ ցուցադրելով սև էկրան:

Այս պարագայում ամեն ինչ ավելի հեշտ է. Պետք է պարզապես միասին սեղմած պահել Home և Power կոճակները՝ մինչև հայտնվի Apple-ի փայլող ապրանքանշանը: Սմարթֆոնը կվերաբեռնվի և նորից պատրաստ կլինի ծառայել Ձեզ: Սերվիս-կենտրոն տանելու կարիք չկա: