Microsoft-ը երկարաձգել է Windows XP ՕՀ-ի սպասարկումը

windows_xp_wallpaperMicrosoft ընկերությունը ուրախացրել է Windows XP օպերացիոն համակարգն օգտագործողներին. այս ՕՀ-ի սպասարկումը որոշ չափով կշարունակվի, թեև ավելի վաղ հայտարարվել էր, որ ՕՀ-ն այլևս չի սպասարկվի 2014-ի ապրիլի 8-ից:

Ընկերությունը որոշում է կայացրել թողարկել հակավիրուսային թարմացումները մինչև 2015-ի հուլիսի 14-ը: Կորպորատիվ հաճախորդների համար կթարմացվեն հետևյալ ծրագրերը՝  System Center Endpoint Protection, Forefront Client Security, Forefront Endpoint Protection և Windows Intune: Անհատ օգտագործողների համար կշարունակի թարմանալ Microsoft Security Essentials հակավիրուսային ծրագիրը:

Սա արվում է նրա համար, որպեսզի կորպորատիվ հաճախորդները ավելի սահուն կարողանան անցում կատարել Windows 8 օպերացիոն համակարգին: Լուրեր են պտտվում նաև, որ Windows 9-ը կթողարկվի արդեն 2014-ի ապրիլին:

Հայտնի է, որ Windows 8-ն այնքան էլ ջերմ չի ընդունվել կորպորատիվ հաճախորդների կողմից: Մինչ այժմ այս ՕՀ-ի մասնաբաժինը չի գերազանցում 6,89%-ը: Հիշեցնենք, որ Windows XP-ն թողարկվել է ավելի քանի 12 տարի առաջ և մինչ այժմ շուկայում ունի 29% մասնաբաժին:

Աղբյուր՝ Technet.com