Adobe-ը կգործարկի Lightroom-ի iPad տարբերակը

Adobe ընկերությունը կգործարկի իր ճանաչված  Lightroom ծրագրի iPad տարբերակը: Նորույթը նկատվել է ընկերության կայքում:

Եվ չնայած այս նորությունը շատ կարճ ժամանակ անց հեռացվեց Adobe-ի կայքից՝ մամուլին հաջողվեց պարզել, որ Lightroom-ի iOS տարբերակը արժենալու է տարեկան 99 դոլար և հնարավորություն է տալու սինքրոնիզացնել տվյալները համակարգչի հետ՝ օգտագործելով ամպային ծառայություն:

lightroom

Lightroom-ի iPad տարբերակի մասին լուրը հաստատել է նաև ընկերության աշխատակիցներից մեկը, ով ցանկացել է գաղտնի մնալ, գրում է 9to5mac ռեսուրսը: Եթե հավատանք հրատարակությանը, ապա Lightroom-ի iPad հավելվածը հասանելի կլինի App Store-ում մոտակա մի քանի շաբաթների ընթացքում:

Նշենք, որ Adobe-ի Lightroom ծրագիրը լուսանկարների խմբագրման գործիք է: Այն օգնում է խմբագրել և մշակել RAW ֆորմատով կատարված լուսանկարները:

Աղբյուրը՝ appleinsider.ru