LG-ն գարնանը կսկսի Samsung-ի հետ «մրցավազքը»

LG սարքերի երկրպագուներին կարող է ուրախացնել այն լուրը, որ հարավկորեական արտադրողը պատրաստվում է գարնանը՝ մայիսի 17-ին ներկայացնել նոր LG G3 ֆլագման սմարթֆոնը՝ G2-ի հաջորդ սերունդը: Իսկ մյուս նոր սարքը՝ LG G Pro-ն աշխարհին կցուցադրվի արդեն փետրվարին MWC 2014 համաժողովի ժամանակ:

LG-gpro-lite-dual-teaser

Ըստ կորեական մամուլի տեղեկությունների, նոր LG G3 դրոշակակիրը հագեցած է լինելու 5.5 դյույմ անկյունագիծ QHD էկրանով՝ 1440 х 2560 պիքսել թույլատրությամբ, 16Մպ հիմնական խցիկով և LG Odin բրենդային պրոցեսորով:

Տպավորություն է, որ LG ընկերությունը ցանկանում է մրցավազքի դուրս գալ Samsung-ի ապագա ֆլագման Galaxy S5-ի հետ՝ անընդհատ մեծացնելով իր սմարթֆոնների էկրանների չափսերը:

Դե իսկ LG G Pro 2 սմարթֆոնը նույնպես կթողարկվի QHD էկրանով և կունենա 5.9 դյույմ էկրան: Այն էլ կդառնա Note 3-ի մրցակիցը՝ ներկայացվելով որպես ֆաբլեթ: