Ինչպես ավտոմատ կերպով կարգավորել սմարթֆոնի ձայնային ազդանշանները

shushՇրջապատող աղմուկը ստիպում է շատերին հեռախոսի զանգի և այլ ազդանշանների ձայնը հասցնել առավելագույնի: Սակայն հաճախ էլ անհրաժեշտ է լինում անջատել զանգը կամ ցածրացրել այն: Ազդանշանների ձայնի բարձրությունն ավտոմատ կերպով կարգավորելու համար առաջարկում ենք օգտագործել Shush հավելվածը, որը թույլ է տալիս ընտրել օրվա ժամանակահատվածները՝ ազդանշանների համապատասխան բարձրությամբ:

Հավելվածն ավտոմատ կերպով անջատում է ձայնային ազդանշաններն ու թրթռազանգը, երբ Դուք, օրինակ, ակտիվ չաթ եք անում: Shush-ը միացնում է լուռ ռեժիմը հեռախոսն ապակոդավորելիս:

Հավելվածի աշխատանքը չի տարածվում խաղերի, երաժշտության և ֆիլմերի վրա: Կարգավորումները թույլ են տալիս անջատել ձայնային ազդանշաններն ու թողնել միայն թրթռազանգը:

Հավելվածի վճարովի տարբերակը թույլ է տալիս ընտրել այն ծրագրերը, որոնց վրա չպետք է տարածվեն Shush-ի կարգավորումները: Վճարովի տարբերակն արժե 1 դոլար: Ծրագիրը կարելի է բեռնել Google Play-ից: