Գործարկվել է RoboCop Android խաղը

Ընթացիկ տարվա փետրվարի սկզբում համաշխարհային կինոէկրաններ է բարձրանալու հոլիվուդյան նոր բլոկբաստեր՝ «Ռոբոկոպ» ճանաչված ֆիլմի վերաթողարկումը: Դետրոիդ քաղաքում ծառայող սիրված ոստիկան-կիբորգի նկատմամբ չէին կարող անտարբեր լինել հատկապես խաղեր նախագծողները: Android ծրագրերի Google Play-ում անվճար հնարավոր է ներբեռնել և խաղալ RoboCop խաղը:

app-robocop-screenshot-01

Խաղը նախագծել է Glu ստուդիան՝ MGM  և Columbia Pictures ընկերությունների կինոմատոգաֆների հետ համատեղ: Խաղացողը Ռոբոկոպի կերպարով կռվում է Դետրոիդ քաղաքի հանցագործների դեմ, թաքնվում բարիկադների ետևում, կրակում՝ նշանակետ բռնելով: Սկզբում խաղացողին տրվում են սովորեցնող առաջադրանքներ, որոնցում արդեն հասկանում եք, որ լարվածությունը շատ է լինելու. դուք կռվում եք ռոբոտ-տանկերի հետ և դիպուկահարները Ձեզ անընդհատ հիշեցնում են իրենց գոյության մասին: Հավաքելով հանցագործների գողացած գումարները՝ խաղացողը կարող է գնել նոր զենքեր, հզորացնել գործողությունները և այլն:

robocop-01

Եվ ի վերջո շութեր-խաղը հագեցած է հիանալի գրաֆիկայով, ինչը դարձնում է այն էլ ավելի հմայիչ: