Samsung-ը կթողարկի Galaxy S4-ի Սուրբ Վալենտինյան տարբերակը

Samsung ընկերությունը սովորություն է դարձրել իր սմարթֆոնների հատուկ շարքերի թողարկումը, օրինակ Crystal Edition, Olympic Games Edition կամ La Fleur:

Շուտով վաճառքում կհայտնվի Galaxy S4 սմարթֆոնի La Fleur տարբերակը: La Fleur-ը սովորաբար սպիտակ և կարմիր ծաղկավուն նախշերով է և տարածված է իգական սեռի ներկայացուցիչների շրջանում: Ինչպես գրում է SamMobile-ը, Samsung-ը MWC 2014 համաժողովին կցուցադրի Galaxy S4 La Fleur-ը, որը նվիրված է Սուրբ Վալենտինի օրվան և կարող է լինել հիանալի նվեր սիրո տոնին:

Galaxy s4 la flear

Galaxy s4 la fleur

Նշենք, որ սմարթֆոնի տեխնիկական տվյալները նույնպես տարբերվելու են սովորական Galaxy S4-ից: Սմարթֆոնի La Fleur տարբերակը հագեցած է լինելու 2Գբ օպերատիվ հիշողությամբ, 13Մպ խցիկով, 5դյույմ անկյունագիծ էկրանով՝ 1920 х 1080 պիքսել թույլատրությամբ:

Աղբյուրը՝ gsmarena.com