Archos-ը ներկայացրել է բյուջետային պլանշետների Neon շարքը

Archos ընկերությունը ներկայացրել է բյուջետային պլանշետների նոր ընտանիք Neon անվանմամբ:

Archos 90 Neon-ն ունի 9 դյույմ անկյունագիծ էկրան՝ 800×480 պիքսել թույլատրությամբ, ինչը հավասար է սովորական 4 դյույմ Android սմարթֆոնի էկրանի թույլատրությանը: Այս մոդելն աշխատում է Android 4.2 Jelly Bean ՕՀ-ով, ունի 1.4ԳՀց քառամիջուկ պրոցեսոր, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն՝ microSD ավելացնելու հնարավորությամբ: 90 Neon-ը ներառում է OfficeSuite Viewer և Archos’ Media Center հավելվածները՝ որակյալ աուդիո և վիդեո ընթերցման համար:

archos_97neon_Face_hidef_3_610x479

Նոր ընտանիքի մյուս մոդելը Archos 97 Neon-ն է: Այն կրկին ունի 9 դյույմ անկյունագիծ էկրան, սակայն թույլատրությունը 1,024×768 պիքսել է: Պլանշետն աշխատում է 1.6ԳՀց քառամիջուկ պրոցեսորով, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողությամբ և 2Մօ տեսախցիկով:

Այս շարքում ավագ մոդելն է Archos 101 Neon-ը՝ 10.1 դյույմ էկրանով՝ 1,024×600 պիքսել թույլատրությամբ: Պլանշետի մնացյալ տեխնիկական պարամետրերը նույնն են, ինչ նախորդ երկու մոդելներինը: Այն տարբերվում է HDMI բնիկի առկայությամբ:

Պլանշետների արժեքի մասին Archos -ն առայժմ տեղեկություն չի տարածում:

Աղբյուրը՝ cnet.com