Inlight՝ հավելված կանանց համար

Երբեմն մենք կարիք ունենք ոգևորվելու, լավ խորհուրդ ստանալու կամ ուղղակի ուրախանալու: Ճիշտ պահին ճիշտ բովանդակությամբ օգտագործողներին ապահովելու համար էլ ստեղծվել է Inlight հավելվածը, որը որոնում է համացանցում տարբեր նյութեր, հոդվածներ և «մաղում» դրանք՝ թողնելով միայն ամենահետաքրքիր ու օգտակար նյութերը:

inlight

Հավելվածի ինտերֆեյսը բավական գրավիչ է. այն պատրաստված է գեղեցիկ ու հարմար: Նյութեր բաժանվում են չորս կատեգորիայի.

me time — գեղեցկություն, կարիերա, DIY (Do it yourself)

we time — հարաբերություններ, ընտանիք, երեխաներ

nourish — առողջություն, ֆիտնես, սնունդ

splurge — նորաձևություն, զվարճանքներ, արվեստ

Ի սկզբանե ծառայությունն իրենից ներկայացնում էր միայն email-առաքում: Ընթերցած նյութերով կարելի է կիսվել ընկերների հետ, հրապարակել սոցցանցերում կամ ուղարկել էլ-փոստով:

Հավելվածը բեռնելու համար սեղմեք այստեղ: