Ո՞ր պլանշետներն ունեն ամենաերկարադիմացկուն մարտկոցը

Ո՞ր պլանշետներն ունեն ամենաերկարադիմացկուն մարտկոցը

battery_drain

Պլանշետներն ակտիվորեն զարգանում են և հզորանում՝ համալրվելով ավելի շատ օպերատիվ հիշողությամբ, էկրանի պիքսելների  ավելի շատ թույլատրությամբ՝ չնայած մարդկային աչքը հազիվ է կարողանում տարբերել ppi փոփոխությունները: Պլանշետների արտադրողականության աճի հետ միաժամանակ ավելանում են պահանջները մարտկոցների հզորության նկատմամբ:

Այսօր պլանշետ արտադրող ընկերությունները խնդիր ունեն տեղավորելու մեծ հզորությամբ մարտկոցներ բարակ թեթև կաղապարներ ունեցող ժամանակակից պլանշետներում: Ներկայացնում ենք ձեր ուշադրությանը androidpit.ru ռեսուրսի կողմից իրականացված թեստի արդյունքները: Ռեսուրսը փորձել է պարզել, թե որ մոդելի պլանշետի մարտկոցն է ամենաերկարադիմացկունը:

Թեստն իրականացնելու առաջ բոլոր պլանշետները դրվել են «թռիչքի ռեժիմ», որն անջատում է Wi-Fi սկանավորումը և ռադիոազդանշանների ընդունումը: Բոլոր պլանշետների էկրանների պայծառությունը միևնույն մակարդակի է դրվել և գործարկվել է տեսանյութ, որը այնքան է կրկնվում, մինչև պլանշետի մարտկոցն ամբողջապես սպառվում է: Եկեք տեսնենք, թե ո՞ր պլանշետներն են դիմացել այս թեստին:

Samsung Galaxy Tab 3

GalaxyTab3White

Galaxy Tab 3-ը (8դյույմ) 10 ժամ անդադար ցուցադրել է տեսանյութը: Սարքը թողարկվել է 2013-ին՝ Li-Ion 4500մԱ/Ժ մարտկոցով: Թեստից տպավորություն ստացանք, որ ողջ մարտկոցի հզորությունը սպառվեց: Իհարկե, այս մոդելը Samsung-ի դրոշակակիրը չէ, սակայն մարտկոցի հզորությունը արդեն դասում է այն գրավիչ սարքերի թվում:

Google Nexus 7 (2013)

nexus7-android44

Վերջին Nexus 7-ն առաջ անցավ Tab 3-ին: Այն ցուցադրեց նույն տեսանյութը 11.5 ժամ: Նշենք, որ սա զարմանալի փաստ չէ: Google-ի սարքից օգտագործողները հազվադեպ են բողոքում և հակառակը՝ ուրախանում են, քանի որ միշտ առաջինն են ստանում Android ՕՀ-ի վերջին թարմացումները:

Microsoft Surface 2

microsoft-surface-press-klein

Miscrosoft ընկերության Surface 2 պլանշետը նույնպես թեստի մասնակից է: Այն նույն ռեժիմում ցուցադրել է տեսանյութը 11.6 ժամում՝ այս կերպ հայտնվելով երկարադիմացկունների լավագույն հնգյակի երրորդ տեղում:

Lenovo Yoga Tablets

lenovo

Հավանաբար քչերն են հիշում Lenovo ընկերության Yoga Tablet 8 և 10 պլանշետների գոյության մասին: Դրանք արժանացան բազմաթիվ քննադատության ՝ կաղապարի դիզայնի համար: Սակայն պարզվում է, որ Yoga 8 պլանշետի մարտկոցը այս թեստը հանձնել է գրեթե գերազանց՝ ցուցադրելով տեսանյութը 12.4 ժամ, իսկ Yoga 10-ը՝ 14,2 ժամ: Էնպես որ եթե մարտկոցի հզորությունը ձեզ համար շատ կարևոր բաղադրիչ է, պլանշետ ընտրելիս հիշեք այս երկու մոդելների մասին:

Apple iPad Air

ipadair

Դե իսկ թեստի հաղթողն է Apple ընկերության վերջին iPad Air պլանշետը, որը ցուցադրել է տեսանյութը 13,2 ժամ: