Գործարկվել է մոռացված երգերի երաժշտական ծառայություն

Forgotify

Գործարկվել է Forgotify.com կայքը: Այն երաժշտական նախագիծ է, որտեղ կարելի է լսել վաղուց մոռացված երգեր: Երգեր, որոնք այսօր չեն լսում Spotify հոսքային երաժշտական ծառայության օգտագործողները: Ըստ կայքի հեղինակները, Forgotify.com-ը պարունակում է մոտ 4մլն. երգ՝ Spotify-ի ողջ երգերը 20%-ը:

Նոր ծառայությունն ունի շատ պարզ ինտերֆեյս: Օգտագործողին հասանելի են երաժշտությունը միացնելու, անջատելու և հաջորդ երգը լսելու կոճակները:

Այստեղ կարելի է գտնել Մեթյու Բրուբեկի, Չիկո Ֆրիմանի և մի շարք այլ մոռացված հայտնիների երգերը: Forgotify-ից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Spotify հաշվով:

Աղբյուրը՝ metro.co.uk