Nokia-ների բարի ու հին «Օձ» խաղը վերադառնում է iOS-ի տեսքով

Nokia-ների բարի ու հին «Օձ» խաղը վերադառնում է iOS-ի տեսքով

Ո՞վ չի հիշում հին ու բարի և անգամ լեգենդար «Օձ» խաղը Nokia հեռախոսների սև ու սպիտակ էկրաններին: Այս հավելված-խաղը շատերին էր օգնում լրացնել ազատ ժամանակը: Նոր ռեկորդ սահմանել, հավաքել ավելի շատ միավորներ, մտածել շարժվելու ուղղությունների նոր ռազմավարություն: Այսպիսին էին բոլոր խաղացողների մտքերը:

snake-590x393

Այսօր շուկայում առկա բազմապիսի բջջային գունավոր և անթերի գրաֆիկայով խաղերի շուկայում դժվար է պատկերացնել, որ որևէ մեկին կարող է գրավել սև ու սպիտակ խաղը: Սակայն նման հավելվածները նոստալգիա ապրելու հնարավորություն են տալիս:

Montserrat խաղեր նախագծող ընկերությունը վերակենդանացրել է «Օձ» խաղը՝ դարձնելով այն գունավոր, պարզ iOS 7 հավելված: Նոր «Օձ»-ը հարմարեցված է iOS 7-ի ինտերֆեյսի դիզայնին:

screen568x568-1-309x550«Օձ»  iOS խաղում առկա են՝

  • արագության 5 մակարդակ

  • մի շարք գունային թեմաներ

  • Facebook-ի հետ սինքրոնիզացվող առաջատարների տախտակ

  • սեփական միավորները սքրինշոտ կատարելու հնարավորություն

  • խաղի դասական ռեժիմներ

  • հաճելի երաժշտական ուղեկցում

  • հետաքրքիր խաղային էֆեկտներ

  • ձայնի կարգավորման հնարավորություն

  • խաղը ցանկացած պահին դադարեցնելու հնարավորություն

  • Facebook, Twitter ցանցերի, էլ. փոստի և ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով արդյունքների փոխանակման հնարավորություն:

Հաշվի առնելով այն փաստը, որ նոր «Օձը» սենսորային է՝ պետք է կամաց կամաց հարմարվել, ադապտացվել խաղի սենսորային կառավարմանը:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր
Թեգեր: iOS խաղ, Խաղեր, Օձ