Հայտնի է դարձել iPhone 6-ի տեխնիկական բնութագիրը

KDB Daewoo Securities ընկերության հրապարակած տեղեկությունների համաձայն, iPhone սմարթֆոնի հաջորդ սերունդը ունենալու է IGZO էկրան՝ 4.7 կամ 4.8 դյույմ անկյունագծով՝ 1920 x 1080 պիքսել թույլատրությամբ: Պետք է նշել, որ մինչ այժմ էկրանների IGZO տեխնոլոգիայով հագեցած է միայն iPad պլանշետը:

Բացի նոր iPhone-ից, Apple-ը մտադիր է թողարկել դյույմ անկյունագծով՝ 2272 x 1280 թույլատրությամբ հիբրիդ՝ պլանշետաֆոն: Սարքը հագեցած է լինելու բարակ կաղապարով:

iphone-6-concept

KDB Daewoo Securities ընկերության ներկայացուցիչների խոսքով, այս ինֆորմացիան իրենք ձեռք են բերել ոլորտի աղբյուրներից:

Հայտնի է նաև, որ iPhone-ը կստանա 2Գ օպերատիվ հիշողություն՝ 1800 մԱ/Ժ հզորությամբ: Իսկ սարքի ներկառուցված հիշողությունը կարող է հասնել 128Գբ-ի: Ներկա պահին բոլոր iPhone -ները թողարկվում են 16Գբ կամ 64Գբ տարբերակներով: Սարքի դիմայն ֆոտոխցիկը կարող է դառնալ 3.2Մպ, իսկ հիմնական ֆոտոխցիկը կմնա նույնը՝ 8Մպ, սակայն կստանա բարելաված օպտիկական ստաբիլիզացիա և այլ ծրագրային թարմացումներ:

Ըստ լուրերի, iPhone 6-ը հագեցած է լինելու նոր А8 պրոցեսորով և աշխատելու է iOS 7.2 նոր ՕՀ-ով: Սմարթֆոնների թողարկումը սպասվում է 2014թ. 2-րդ կամ 3-րդ եռամսյակում: