Սթիվ Վոզնյակ. Apple-ը պետք է թողարկի Android-սմարթֆոն

Steve Wozniak about SiriApple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը մի քանի անգամ նշել է, որ հնարավոր է համարում Apple-ի ու Google-ի համագործակցությունը: Օրերս Wired պարբերականին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ Apple-ը պետք է թողարկի Android-սմարթֆոն: Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Վոզնյակի համար ավելի կարևոր են ինովացիաները, քան թե հավատարմությունը Apple բրենդին:

«Apple-ն այս դեպքում կկարողանար շատ լավ արտադրանք ներկայացնել. մարդկանց դուր է գալիս մեր դիզայնը, իսկ Android-հեռախոս արտադրելու դեպքում Apple-ը կարող է հաջողության հասնել միանգամից երկու շուկաներում»,-նշել է Վոզնյակը:

Տեսականորեն այս գաղափարը կարող է դառնալ իրականություն, քանի որ Android-ը բաց կոդով օպերացիոն համակարգ է և ենթարկվում է փոփոխությունների:

Վոզնյակը նաև բազմիցս նշել է, որ Apple-ի գլխավոր մրցակից համարում է ոչ թե Google, այլ Samsung ընկերությանը:

Աղբյուրը՝ Wired.com