Apple-ը պատրաստվում է iTunes Radio-ի միջազգային գործարկմանը

Apple-ը պատրաստվում է iTunes Radio-ի միջազգային գործարկմանը

Վերջապես Apple-ն միջազգային շուկային հասանելի կդարձնի iTunes Radio-ն: Ավելի վաղ երաժշտական ծառայությունը ներկայացվել էր ԱՄՆ-ում: Համաձայն պաշտոնական մամլո հաղորդագրության, առաջին երկիրը, որտեղ հասանելի կդառնա ծառայությունը կլինի Ավստրալիան:

Նշենք, որ այս ծառայությունը գործում է iPhone, iPad և iPod touch օգտագործողների համար, ինչպես նաև Apple TV, Mac և PC համակարգիչների համար, որտեղ տեղադրված է  iTunes 11 մեդիափլեյերը:

iTunes Radio

Հիշենք, որ iTunes Radio-ն հոսքային երաժշտության անվճար ռադիոծառայություն է: Այն մելոմաններին հասանելի է դաձնում հազարավոր նոր երգեր ամեն շաբաթ, ինչպես նաև էքսկլուզիվ երաժշտություն ճանաչված արտիստների նոր ալբոմներից: iTunes Radio հասկանում է օգտագործողի նախընտրելի երաժշտական ճաշակը և հնչեցնում նման երաժշտություն:

Ընկերությունը դեռևս չի հայտնել, թե որոնք կլինեն հաջորդ երկրները, որտեղ կգործարկվի ծառայությունը: Ըստ աղբյուրների, մոտակա ժամանակներում iTunes Radio-ն հասանելի կդառնա նաև Կանադայում, Նոր Զելանդիայում և մի շարք եվրոպական երկրներում:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր