«ՎԿոնտակտե» հավելվածը «վերադարձել» է App Store

VkontakteԻնչպես հաղորդել էինք երեկ, «ՎԿոնտակտե» սոցցանցի հավելվածը անհասկանալի պատճառներով անհետացել էր Apple-ի հավելվածների խանութից, սակայն այժմ այն կրկին հասանելի է բեռնման համար:

Հավելվածը վերականգնվել է ջնջվելուց մոտ վեց ժամ հետո: Ինչպես հաղորդել է սոցցանցի մամուլի քարտուղար Գեորգի Լոբուշկինը, ծրագիրը վերականգնվել է այն բանից հետո, երբ վերացվել են App Store-ի մոդերատորների հետ շփման ժամանակ տեղի ունեցած թյուրիմացությունները:

Հիշեցնենք, որ «ՎԿոնտակտե» սոցցանցի՝ iOS 7 օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածը թողարկվել է և տեղադրվել App Store-ում 2013-ի դեկտեմբերին: Սակայն այն միանգամից չի հայտնվել խանութում և որոշ ժամանակ ուշացվել է կրկին մոդերատորների պատճառով:

Աղբյուրը՝ Rian.ru