Հաքերները կոտրել են Kickstarter կայքը

KickstarterՀաքերները կոտրել են ճանաչված ֆոնդերի հավաքագրման կայք Kickstarter-ը: Վերջինս օգնում է գաղափարների, նախագծերի հեղինակներին միջոցներ հայթայթել ՝ դրանց իրագործման համար: Kickstarter-ի ադմինիստրացիան հարձակման մասին հայտնել է փետրվարի 16-ի գիշերը:

Կայքի ադմինիստրացիան օպերատիվ կերպով արգելափակել է երկրորդ հարձակման հնարավորությունը և անվտանգություն ապահովելու միջոցներ կիրառել:

Հաքերներին հաջողվել է հափշտակել մի շարք օգտագործողների անուններ, գաղտնաբառեր, էլեկտրոնային և ֆիզիկական հասցեներ, հեռախոսների համարները կոդավորված տեսքով: Kickstarter-ի ադմինիստրացիան բացառում է բանկային հաշիվներին տիրելու հնարավորությունը:

Kickstarter-ը խորհուրդ է տալիս օգտագործողներին փոխել գաղտնաբառերը և հայցում է իր խորին ներողամտությունը՝ տեղի ունեցածի կապակցությամբ և խոստանում է անել ամեն ինչ հետագա անվտանգության ապահովման համար:

Նշենք, որ Kickstarter-ը գործարկվել է 2009-ին: 2013-ին կայքում օգտագործողների թիվն անցավ 3մլն-ը, իսկ նախագծերում ներդրումների թիվը հասավ 480մլն. դոլարը: Ավելի քան 19.9 հազար նախագծեր կարողացել են հավաքել իրենց անհրաժեշտ բոլոր միջոցները:

Աղբյուրը՝ cnet.com