Chrome-ն այսուհետ կարգելի ոչ պաշտոնական հավելումների տեղադրումը

chromewebstoreWindows-ի համար նախատեսված Google Chrome 33 դիտարկչի բետա-տարբերակում անջատված են բոլոր հավելումները, որոնք ներառված չեն Chrome Web Store խանութի պաշտոնական ցուցակում: Սա արված է օգտագործողներին վնասակար ծրագրերից պաշտպանելու համար:

Այն հավելումները, որոնք կտեղադրվեն ոչ Chrome Web Store-ի միջոցով, կարգելափակվեն: Այս նորամուծության մասին առաջին անգամ նախագծողները հայտարարել են 2013-ի նոյեմբերին: Եթե օգտագործողներն արդեն իսկ տեղադրել են «ոչ պաշտոնական» հավելումներ, ապա 33-րդ տարբերակի թողարկումից հետո դրանք ստիպողաբար կանջատվեն՝ առանց կրկին տեղադրելու հնարավորության:

Նախագծողներին խորհուրդ է տրվում տարածել իրենց հավելումները միայն Chrome Web Store-ի միջոցով: Ինչ վերաբերում է Chrome 33 տարբերակին, ապա այն կթողարկվի փետրվարի վերջին, մինչ այդ կարող եք բեռնել դիտարկչի բետա-տարբերակը: