Հայ հաքերները ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի՝ սկսել են կիբերային հարձակումների նոր գրոհ

Այսօր լրացավ հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության 10 տարին: 2004 թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում գիշերը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարով կացնահարել էր քնած Գուրգենի Մարգարյանին:

Hacked by Caucasus Cyber Army

Այսօր՝ Գուրգեն Մարգարյանի հիշատակին, Caucasus Cyber Army հայկական հաքերային խմբավորումը կիբերային հարձակման է ենթարկել մի շարք ադրբեջանական և հունգարական կայքեր: Այս մասին իր բլոգում հայտնում է ՏՏ անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, մոտակա շաբաթը հաքերային է լինելու երկու կողմի համար:

Հարձակման ենթարկված կայքերի ողջ ցուցակին կարելի է ծանոթանալ այստեղ:

2012-ի օգոստոսի 31-ին հայտնի դարձավ, որ Հունգարիայի կառավարությունը Ադրբեջանին է հանձնել ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա, մարդասպան Ռամիլ Սաֆարովին: