Google-ը գործարկել է Maps քատեզների նոր ինտերֆեյս

Google-ն իր պաշտոնական բլոգում հայտնում է, որ գործարկում է իր Google Maps քարտեզների ծառայության ամբողջովին նոր ինտերֆեյս:

Հիշենք, որ նոր ինտերֆեյսը ներկայացվել էր դեռևս 2013-ին Google  I/O կոնֆերանսի ժամանակ, սակայն այդպես էլ չէր գործարկվել: Այսուհետ բոլոր օգտագործողների մոտ ավտոմատ կերպով կցուցադրվի ինտերֆեյսի նոր տարբերակը:

Google maps new interface

Google maps new interface4

Google Maps-ի գլխավոր դիզայներ Յոն Յոնսը պատմել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում նախագծողների թիմն աշխատել է նոր ինտերֆեյսի արագագործության, ոչ պետքական էլեմենտների հեռացման, երթուղու և pegman ֆունկցիայի շուրջ: Բացի դրանից, մշակվել են երթևեկության տվյաների եռաչափ ճանապարհներ, որոնց տվյալները ինտեգրվում են Waze ծառայությունից: