Samsung-ը ցուցադրել է Tizen-սմարթֆոններ (MWC 2014)

Samsung ընկերությունը, ինչպես և խոստացել էր, MWC 2014 ցուցահանդեսին ներկայացրել է ոչ միայն Gear 2 և Geo 2 Neo խելացի ժամացույցները, այլ նաև երկար սպասված Tizen ՕՀ-ով աշխատող սմարթֆոնի նախատիպը:

Tizen-large_007

ՕՀ-ը կօգտագործվի ոչ միայն սմարթֆոններում, այլև կրելի սարքերում, ավտոմեքենաներում և կենցաղային տեխնիկայում:

Samsung-ը պատրաստվում է լրջորեն զբաղվել նոր ՕՀ-ի առաջխաղացմամբ: Tizen-ը այնքան էլ չի տարբերվում Android-ից: Գլխավոր էկրանին հնարավոր է ավելացնել մի քանի պատուհաններ, որոնց վրա կարելի է ամրացնել հավելվածներն ու վիջեթները:

Իսպանական Telefonika և ֆրանսիական Orange, ինչպես նաև eBay, Sharp և ZTE ընկերությունները աջակցում են Tizen-ի զարգացմանը և պատրաստվում են սարքեր թողարկել այս ՕՀ-ով:

Աղբյուրը՝ AndroidPIT