TechCrunch-ի լրագրողը մեկնել է որոնելու Flappy Bird-ի ստեղծողին

Flappy birdTechCrunch տեխնոբլոգի լրագրող Կիմ-Մայ Քաթլերը միջոցներ է հավաքել և ուղևորվել Վիետնամ՝ գտնելու մեծ աղմուկ հանած Flappy Bird խաղի հեղինակին: Հաղորդում է Business Insider-ը:

Հիշեցնենք, որ Flappy Bird-ը տեղադրվել է App Store հավելվածների խանութում 2013-ի կեսերին վիետնամցի նախագծող Դոնգ Նգուենի կողմից (Dong Nguyen): Խաղը կարճ ժամանակում հայտնի է դարձել ու սկսել հեղինակի բերել ամսական 50 հազար դոլար եկամուտ (Վիետնամում միջիկ տարեկան եկամուտը 1800 դոլար է): Սակայն փետրվարի 8-ին նախագծողը հայտարարեց, որ ջնջում է խաղը App Store-ից և Google Play-ից, քանի որ այն կախվածության մեջ է գցել գտագործողներին:

Քանի որ նույնիսկ այդ մեծ աղմուկից հետո նախագծողին ոչ ոք չի տեսել, լրագրող Կիմ-Մայը հայտարարել է, որ պատրաստվում է գտնել Դոնգին և պարզել խաղը ջնջելու իրական դրդապատճառները:

Լրագրողը հայտնել է, որ իր ուղևորության համար անհրաժեշտ է 3500 դոլար, և այս գումարը հավաքվել է բառացիորեն երկու ժամվա ընթացքում:

Աղբյուրը՝ Techcrunch.com