Apple-ի iTunes Festival-ը կբացի Coldplay-ը

coldplay-590x386

Apple ընկերությունը հրավիրել է ճանաչված Coldplay խմբին բացելու ամենամյա երաժշտական iTunes Festival փառատոնը, որն առաջին անգամ անցկացվելու է ԱՄՆ-ում:

Որպես ավանդույթ iTunes Festival-ն անցկացվում է Լոնդոնում (Մեծ Բրիտանիա), իսկ այս անգամ Օսթինում (ԱՄՆ,Տեխաս նահանգ):

Սպասվում է, որ բացի Coldplay-ից, մարտի 12-ին բեմում ելույթ կունենան Imagine Dragons և London Grammar խմբերը: Փառատոնի մնացյալ օրերին մինչև մարտի 16-ը երկրպագուներին զվարճացնելու են Կիտ Ուրբանը, Պիտբուլը, DJВсе Zedd-ը և այլ ճանաչված աստղեր:

Նշենք, որ փառատոնի հյուրերի ամբողջական ցանկը կհրապարակվի մի քանի օրվա ընթացքում: Միջոցառմանը հնարավոր կլինի հետևել iPhone, iPad, iPad mini, iPod touch սարքերից, ինչպես նաև Apple TV-ից՝ iTunes-ի միջոցով: