NASA-ն հրապարակել է «Գրավիտացիա» ֆիլմով ոգեշնչված իրական լուսանկարներ տիեզերքից

Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար 2014 մրցանակաբաշխության նախաշեմին NASA միջազգային տիեզերակայանը հրապարակել է տիեզերքից կատարված լուսանկարներ՝ ոգեշնչվոլով 7 Օսկարի արժանացած «Ձգողականություն» (Gravity) ֆիլմով:

NASA-ն լուսանկարները հրապարակել է իր Twitter միկրոբլոգում: Դրանց մի մասը ճիշտ և ճիշտ կարծես «Ձգողականություն» ֆիլմի կադրեր լինեն, սակայն արդեն իրական:

Այս նախագիծը ստացել է «Իրական ձգողականություն» անվանումը: Կարելի է տեսնել իրական տիեզերակայանի տեսքը, տիեզերագնացներին բաց տիեզերքում աշխատելիս, գիշերային Եգիպտոսը և Արևը: