Samsung Electronics ընկերությունը թողարկել է առաջին պրոմո-հոլովակը, որտեղ ցուցադրում է իր նոր դրոշակակրի՝ Galaxy S5-ի հիմնական հատկությունները:
Հիշեցնենք, որ նոր S5-ն ունի 5.1դյույմ էկրան՝ 1920 x 1080 պիքսել թույլատրությամբ, քառամիջուկ Qualcomm Snapdragon 801 պրոցեսոր՝ 2.5ԳԳց հաճախականությամբ, 2Գբ օպերատիվ և 16/32Գբ ներկառուցված հիշողություն, երկու ֆոտոխցիկ՝ 16Մպ հիմնական և 2Մպ դիմային, microSD քարտի բնիկ, մատնահետքի սկաներ: Սարքն աշխատումէ Android 4.4 KitKat ՕՀ-ով՝ TouchWiz ինտերֆեյսով: