Documents՝ լավագույն ֆայլային մենեջերը iPhone-ի համար

iOS-ի սիրահարների համար թողարկվել է Documents հավելվածի թարմացված տարբերակը, որն ունի գեղեցիկ դիզայն, հարմար է և ֆունկցիոնալ: Հավելվածը թույլ է տալիս սինքրոնիզացնել ֆայլերը ցանկացած ֆայլային պահեստի հետ, ինչպիսիք են Dropbox-ը, Google Drive-ը, Box-ը և այլն:

Documents

Դրա համար անհրաժեշտ է սեղմել վերևի անկյունում գտնվող WiFi կոճակի վրա, այնուհետև կկարողանաք համակարգչի դիտարկչի միջոցով մուտք ունենալ հեռախոսի ֆայլերին, ջնջել դրանք կամ ավելացնել:

Բոլոր ֆայլերը բեռնվում են ֆոնային ռեժիմում: Ցանկացած ֆայլ կարելի է ավելացնել ՛՛Favourite՛՛-ների մեջ: Ֆայլերը կարելի է ուղարկել էլ-փոստով, բացել համապատասխան ծրագրերով, արխիվացնել և վերբեռնել iCloud ամպային ծառայություն:

Հավելվածը անվճար է և գովազդներ չի պարունակում:

Աղբյուրը՝ lifehacker.ru