Microsoft-ը պատրաստում է Office-ի լուրջ թարմացում iOS-ի համար

Microsoft ընկերությունն ավարտել է իր գրասենյակային Office ծրագրերի ամբողջական փաթեթի նախագծումը՝ iPhone և iPad սարքերի համար, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ըստ Reuters-ի, iOS-ի համար նախատեսված Office-ի ամբողջական փաթեթը կարող է թողարկվել ցանկացած պահի՝ կախված, թե այդ մասին երբ կհայտարարի Microsoft-ի նոր ղեկավար Սաթյա Նադելան:

Office-ի iOS տարբերակի չթողարկման դեպքում Microsoft-ը կորցնում է պոտենցիալ օգտագործողների հսկայական զանգված, որոնք ստիպված են ընտրել Apple-ի կողմից նախագծված iWork փաթեթը կամ այլ ալտերնատիվ ծրագրեր App Store-ից, եթե դրանք ապահովում են համապատասխան ֆորմատների ընթերցում:

OfficeForIOSfixed

Համաձայն վերլուծաբանների հաշվարկների, Microsoft-ը, ուշացնելով Office-ի iPad տարբերակի թողարկումը, հասցրել է կորցնել 2.5մլրդ. դոլար:

Նշենք, որ 2013թ. հուլիսից iOS ծրագրերի օնլայն խանութում հասանելի է Office 365-ը՝ Word, Excel և այլ ֆայլերի հետ աշխատելու համար: Սակայն այն ոչ մի կերպ չես անվանի ամբողջական Office փաթեթ բջջային սարքերի համար::

Microsoft-ը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել բջջային ծրագրերի նախագծմանը Սթիվ Բալմերի՝ ընկերությունից հեռանալուց հետո՝ նոր տնօրենի օրոք:

Աղբյուրը՝ Reuters.com