Facebook-ն ավելի լավը դարձնող Chrome հավելումներ

Facebook-ն ավելի լավը դարձնող Chrome հավելումներ

chromewebstoreՆերկայացնենք մի քանի Chrome հավելումներ, որոնք ավելի հարմարավետ կդարձնեն Facebook սոցցանցի օգտագործումը և կլավացնեն կայքի արտաքին տեսքը:

Social Fixer

Այս հավելումը թույլ է տալիս կարգավորել, տեղաշարժել ու ջնջել սոցցանցի այն բլոկները, որոնք ցանկանում եք: Կարելի է նաև ֆիլտրել լրահոսը հեղինակի անվան կամ բանալի բառերի միջոցով: Social Fixer-ն ունի նաև այլ բազմաթիվ ֆունկցիաներ, որոնք թույլ կտան փոփոխել Facebook-ի ինտերֆեյսը, թեմաներ տեղադրել, թաքցնել դիտված գրառումները և այլն:

Facebook for Chrome

Եթե Դուք չեք կարողանում զբաղված պահին փակել սոցցանցը և զբաղվել գործով, ապա այս հավելումը Ձեզ համար է: Այն ավելացնում է կոճակ, որի վրա սեղմելով՝ կարող եք տեսնել ոչ մեծ պատուհան վերջին գրառումներով, կարգավիճակի տողով և մի քանի այլ սահմանափակ ֆունկցիաներով: Այս ընդլայնումն օգտագործելու պարագայում սոցցանցը շատ ժամանակ չի խլի:

Photo Zoom for Facebook

Այս հավելումն օգտագործում են միլիոնավոր մարդիկ: Այն ցուցադրում է նկարի մեծ չափսը մկնիկի կուրսորը նկարի վրա պահելու դեպքում: Երևի թե վաղուց ժամանակն է, որ Facebook-ը նման մի ֆունկցիա ավելացնի սոցցանցում:

Facebook Album & Photo Manager

Այս հավելումը թույլ է տալիս բեռնել սոցցանցի նկարները, ալբոմները, խմբագրել դրանք, ֆիլտրել և այլն: Եթե ցանկանում եք բեռնել Ձեր բոլոր ալբոմները, ապա այս հավելումը բավական կհեշտացնի Ձեր գործը:

Facebook Customizer

Բոլորս գիտենք Adblock Plus հավելուման մասին, իսկ Facebook Customizer-ը մշակել են նույն նախագծողները: Այն թույլ է տալիս արգելափակել սոցցանցի նյարդայնացնող գովազդը կամ այլ բովանդակություն:

Facebook Unseen

Երբեմն Facebook-ում նամակ կարդալը խնդիրներ կարող է առաջացնել, քանի որ զրուցակիցը տեսնում է՝ երբ ես դու կարդացել նամակը, և անհարմար իրավիճակում ես հայտնվում, քանի որ չես ցանկացել այդ պահին պատասխանել կամ զբաղված ես եղել: Սրանից խուսափելու համար պետք է տեղադրել Facebook Unseen հավելումը , որը թույլ է տալիս կարդալ հաղորդագրությունները՝ առանց զրուցակցի իմացության:

Բաժիններ: Ծրագրեր և Խաղեր