Beeline SIM-քարտերը չեն «վառվի», քանի դեռ հաշվեկշռին գումար կա

beeline roaming 2«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է SIM-քարտի գործունեության ժամկետի նոր պայմանների մասին կանխավճարային համակարգի բաժանորդների համար։

Այսուհետ, հեռախոսի հաշվեկշիռը ցանկացած չափով լիցքավորելու դեպքում գումարային միջոցները կմնան բաժանորդի հաշվեկշռին անժամկետ՝ մինչև բաժանորդի կողմից օգտագործվելը, իսկ SIM-քարտը կմնա ակտիվ այնքան ժամանակ, քանի դեռ բաժանորդի հաշվեկշիռը դրական է։

«ԱրմենՏել» ընկերությունը մշտապես հետևում է բաժանորդների առաջարկներն՝ ուղղված ծառայությունների կատարելագործմանը, և այսօր հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ, մենք ուրախ ենք հայտնել, որ առավելագույնս պարզեցրել ենք բոլոր պայմանները կապված SIM-քարտի և հաշվեկշռի վավերականության ժամկետների հետ։ Մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով. քանի դեռ բաժանորդի հաշվեկշռին կա գումար նրա հաշվեկշիռն երբեք չի զրոյանա, իսկ SIM-քարտը կլինի մշտապես ակտիվ։ Շնորհավորում եմ մեր բոլոր բաժանորդներին հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ և ցանկանում եմ նշել, որ Beeline ծառայություններից օգտվելը հեշտ է և հարմար», – նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Զրոյական կամ բացասական հաշվեկշռի դեպքում բաժանորդի համարը միակողմանի արգելափակվում է և բաժանորդին հասանելի կլինի միայն մուտքային զանգեր և հաղորդագրություններ։ Այս ընթացքում բաժանորդի SIM-քարտն ակտիվ է մնում ևս 90 օր։ Եթե բաժանորդը չի լիցքավորում  հաշվեկշռը կամ չի իրականացնում ինչ–որ գործողություն, օրինակ չի ստանում մուտքային զանգ, ապա SIM-քարտը «վառվում» է։

Հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով 0611 հեռախոսահամարին, այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ www.beeline.am կայք։