ASUS-ը կթողարկի ZenFone շարքի երեք սմարթֆոն

ASUS ընկերությունը թողարկել է երեք նոր ZenFone շարքի սմարթֆոն՝ նախատեսված բյուջետային սարքերի շուկայի համար: Նորույթները վաճառքի դուրս կգան ապրիլի 11-ին Չինաստանում, ապա նաև ամբողջ աշխարհում:

ZenFone 4 մոդելը հագեցած է 4 դյույմ էկրանով՝ WVGA թույլատրությամբ, երկմիջուկ Atom Z2520 պրոցեսորով՝ 1.2ԳԳց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ և 4Գբ ներկառուցված հիշողությամբ, 5Մպ հիմնական ֆոտոխցիկով և 1200մԱ/Ժ մարտկոցով: Այս սմարթֆոնի արժեքը կկազմի 100 դոլար:

Asus ZenFone 4
Asus ZenFone 4

Asus ZenFone 5 մոդելն իր հերթին ունի 5 դյույմ էկրան՝ 1280 x 720 թույլատրությամբ, երկմիջուկ Intel Atom Z2580 պրոցեսոր՝ 2ԳԳց հաճախականությամբ, 1Գբ օպերատիվ և 8Գբ ներկառուցված հիշողություն, 8Մպ հիմնական ֆոտոխցիկ և 2110 մԱ/Ժ մարտկոց: Այս սարքը կարժենա 150 դոլար:

Asus ZenFone 5
Asus ZenFone 5

Իսկ վերջին մոդել ZenFone 6-ն ունի 6 դյույմ էկրան, 13Մպ ֆոտոխցիկ և 3300 մԱ/Ժ մարտկոց: Այս սարքի արժեքը կկազմի 200 դոլար:

Asus ZenFone 6

Աղբյուրը՝ PhoneArena.com