Ինչպես տեքստ մուտքագրել սմարթֆոնի վրա՝ առանց ստեղնաշարին նայելու

Եթե չեք հարմարվում Ձեր սմարթֆոնի ստեղնաշարին կամ կցանկանայիք ավելի հարմարավետ ստեղնաշար օգտագործել, ապա ներկայացնում ենք iOS-ի և Android-ի համար նախատեսված Fleksy ստեղնաշարը, որի ստեղծողները հավաստիացնում են, որ տեքստ հավաքելն այնքան հեշտ կլինի, որ անհրաժեշտ չի լինի նայել ստեղնաշարին:

Fleksy-ն ունի բառերը գուշակելու ֆունկցիա, այնպես որ եթե օգտագործողը ոչ լրիվ ճշտությամբ հավաքի բառը, ստեղնաշարը կհասկանա այն: Հավելվածը հարմար է հատկապես տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց: Օգտագործողի ավելացրած բառերը սինքրոնիզացվում են բոլոր սարքերում: Այլ հնարավորությունների մասին պատմում է տեսանյութը.

Նշենք, որ հավելվածի դիզայնը շատ գրավիչ է, ստեղները մեծ են ու հարմար: Օգտագործելուց առաջ նպատակահարմար է բեռնել համապատասխան լեզվի բառարանը, որպեսզի բառերի ճանաչումը շատ ավելի հեշտ դառնա: